Բաժիններ՝

Հունգարիան Կիևին և Մոսկվային առաջարկել է հաստատել «սուրբծննդյան հրադադար» և անցկացնել գերիների խոշոր փոխանակում. Օրբան

Հունգարիան Կիևին և Մոսկվային առաջարկել է հաստատել «սուրբծննդյան հրադադար» և անցկացնել գերիների խոշոր փոխանակում, հայտնել է վարչապետ Վիկտոր Օրբանը: Այս մասին գրում է dw.com-ը:

«Ցավալի է, որ նախագահ Զելենսկին այսօր ակնհայտորեն մերժեց և բացառեց դա, մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք», – գրել է Օրբանը:

Նա այսպես է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քննադատությունն իր հասցեին՝ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զանգահարելու համար։

«Մենք բոլորս հույս ունենք, որ Վիկտոր Օրբանը գոնե Ասադին չի զանգի Մոսկվա՝ լսելու նրա մեկ ժամանոց դասախոսությունները»,- գրել է Զելենսկին Օրբանի և Պուտինի հեռախոսազրույցից վերաբերյալ։

«Ակնհայտ է, որ իրական խաղաղության և երաշխավորված անվտանգության հասնելու համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի վճռականությունը, ԵՄ-ի միասնություն և բոլոր գործընկերների անսասան հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին», – հավելել է Զելենսկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031