Դոլարը շարունակում է թուլանալ
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 22-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.32 դրամ։ Ամերիկյան արժույթը էժանացել է 0.28%-ով կամ 1.18 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 2 միլիոն 80 հազար դոլար։ Առևտրային բանկերն այս պահին դոլարը գնում են միջինը 413 դրամով, վաճառում՝ 416 դրամով: