Ամերիկացի ուսանողի նոր սրճարանում կմատուցվի աղբանոցից հավաքված սնունդ
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի ուսանող Մաքսիմուս Թեյլերը պլանավորել է Նյու Յորքում բացել իր սրճարանը, որը պետք է կրի Gleaner’s Kitchen անվանումը: Երիտասարդի մտադրությունը կայանում է նրանում, որ ոչ մի բաղադրատարր չեպտք է գնվի:
Իրականում դրանք պետք է սրճարան հասցվեն ուղիղ աղբամաններից: Ուսանողը պլանավորել է սննդամթերք ձեռք բերել՝ առանց դրամական գործողությունների մասնակցելու, և բացել շուրջօրյա սրճարան՝ օգտագործելով միայն այն սնունդը, որը փրկվել է աղբամաններում ոչնչացումից:
Սակայն դա ընդհանրապես չի նշանակում, թե սրճարանում մատուցվելու են փտած ուտելիքից ճաշատեսակներ: Մաքսիմուսը պլանավորել է իր սրճարանի համար հավաքել այն սնունդը, որը մթերային խանութների կողմից նետվում է աղբաման, որը, սակայն, լիովին պիտանի է սնվելու համար:
Օրինակ, աղբանոցում են հայտնվում բանջարեղենների այն փաթեթները, որոնց պահպանման ժամկետը սպառվել է, կամ էլ ձվերի այն տուփը, որում մեկ ձուն կոտրվել է, իսկ մյուսները դեռ պիտանի են սնման համար: