Բաժիններ՝

Այն ինչ տեղի ունեցավ Սիրիայում, մեզ համար հույսի շող դարձավ. Թուրքիայի ԱԳ նախարար

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Սիրիայում, մեզ համար հույսի շող դարձավ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

Նա նշել է, որ Թուրքիան ակնկալում է միջազգային դերակատարների աջակցությունը Սիրիայում նոր կառավարության ձևավորման հարցում:

Նրա խոսքով, չնայած Անկարայի բոլոր ջանքերին, Ասադի կառավարությունը չգնաց իր ժողովրդի հետ խաղաղության հաստատմանը: Ֆիդանն ընդգծել է, որ իր երկիրը շարունակելու է աջակցել Սիրիայի ժողովրդին և աջակցել Սիրիայի տարածքային ամբողջականությանը:

«Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Թուրքիանշարունակում է քայլեր ձեռնարկել Իրանի հետ երկկողմ և տարածաշրջանային կապերը պահպանելու, ինչպես նաև Հունաստանի հետ հարաբերություններում դրական օրակարգի մտցնելու ուղղությամբ»,- ասել է Ֆիդանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին սիրիական ընդդիմադիր զինված խմբավորումների անդամները լայնածավալ հարձակում են սկսել Հալեպ և Իդլիբ նահանգներում կառավարական դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համան, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։ Կիրակի առավոտյան նրանք մտել են մայրաքաղաք Դամասկոս, որից հետո սիրիական բանակի ստորաբաժանումները լքել են քաղաքը։ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ներսիրիական բանակցություններից հետո լքել է պաշտոնը և երկիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս