Բաժիններ՝

Ֆինլանդիայի և Գերմանիայի միջև ստորջրյա մալուխը վերականգնվել է

Ֆինլանդիայի Cinia ընկերությունն ամբողջությամբ վերականգնել է իր C-Lion1 ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխը, որը վնասվել էր նոյեմբերի 18-ին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը:

Մալուխը միացնում է Ֆինլանդիան և Գերմանիան։Նոյեմբերի 17-18-ը 24 ժամից պակաս ընդմիջմամբ երկու ստորջրյա մալուխ էր վնասվել։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել էր, որ իր կարծիքով՝ դա դիվերսիա է:

Երկրորդ վնասված մալուխը, որը կապում է Շվեդիան և Լիտվան, նույնպես վերանորոգվել է և կրկին առցանց է, նոյեմբերի 28-ին հայտնել է մալուխի օպերատոր Arelion ընկերությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930