Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում«Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ևս ձեռքբերումներով է ավարտում յուրաքանչյուր տարին։

«Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից պարզեց, որ նախ՝ նրա ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, երեք տարում ԱԺ շարքային աշխատակցից դարձավ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ապա՝ Գրիգորյանը 2020 թվականին Կենտրոն համայնքում ստացավ ավտոտնակ և հողամաս որպես նվեր («նախկինների» օրոք դա դատապարտելի էր հեղափոխականների կարծիքով)։

Օբյեկտիվության նշույլներ ցուցաբերող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին թերևս պետք է հետաքրքրի այս տարօրինակ զուգադիպություններ պարունակող նվերների ծագումը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930