Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվել է Շալվա Պապուաշվիլին
Վրաստանի նոր գումարման խորհրդարանը նոյեմբերի 25-ին կայացած իր առաջին նիստում բարձրագույն օրենսդիր մարմնի նախագահ է ընտրել Շալվա Պապուաշվիլիին, որն այդ պաշտոնն զբաղեցնում է 2021 թվականի դեկտեմբերից։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
Ելույթ ունենալով պատգամավորների առջև՝ նա հայտարարել է, որ իր պարտականությունները կատարելու է ի բարօրություն վրաց ժողովրդի։
«Երկրում դեռևս կան ռևանշիստական ուժեր, որոնք երբեք չեն կարողանա գալ իշխանության:
Ընտրություններում վրաց ժողովուրդը սատարել է մեր «Վրացական երազանք» կուսակցությանը, և մենք կարդարացնենք այդ վստահությունը», – հայտարարել է Պապուաշվիլին՝ նշելով, որ երկրի խորհրդարանը կլսի բոլորին, բայց կգործի բացառապես ազգային շահերից ելնելով։