Բաժիններ՝

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ Այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը:

Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի համաստեղությունում՝ Ստեֆանի հնգյակ կոչվող գալակտիկաների խմբում:

Աստղագետների տեղեկություններով՝ NGC 7318b գալակտիկան ժամում 3.2 միլիոն կիլոմետր արագությամբ բախվել է չորս այլ գալակտիկաների՝ առաջացնելով չափազանց հզոր հարվածային ճակատ, որը նման է ռեակտիվ կործանիչի ձայնային հարվածի:

«Ըստ էության, դա միջգալակտիկական աղբի հսկայական բեկորային դաշտ է: Նոր «սահմանախախտ» NGC 7318b-ն բախվել է աղբի դաշտին՝ խտացնելով դրանում գտնվող պլազման և գազը: Ընդ որում՝ այն կրկին ակտիվացրել է պլազման՝ ստիպելով, որ այն վառ փայլի ռադիոհաճախականություններում, և, հավանաբար, խթանել է աստղերի ձևավորման գործընթացը»,- Live Science-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի Հերթֆորդշիրի համալսարանի աստղաֆիզիկոս Մարինա Արնաուդովան:

Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցածը հազվադեպ հնարավորություն է տեսնելու բախված գալակտիկաների բարդ համակցությունը, որն իր հերթին արժեքավոր տեղեկություններ կտա այն գալակտիկաների ձևավորման մասին, որոնք տեսնում ենք այսօր և կարող ենք դիտարկել ապագայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս