Բաժիններ՝

«Զինդատախազությունը կտրաքացնեմ». մահացած զինվորի մայր (տեսանյութ)

Այսօր ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի առաջ հավաքվել էին բանակում մահացած զինվորների մայրերը: Վերջիններս պնդում էին, որ նախագահ Սերժ Սարգսյանին նամակներ հանձնելուց հետո իրենց երեխաների գործով քննությունը ոչ մի քայլ առաջ չի գնացել:

«Արմավիր գալուց էլ, երբ որ ես կանգնեցրեցի իրան, ասեցի՝ 2011 թվին խոստացել եք ճաղերի հետևից, որ մեղավորները կպատժվեն, Դուք մեզնից շատ եք ուզում, որ հանգամանքները պարզվեն և բացահայտվեն, մեղավորները պատժվեն, ինձ ի՞նչ պատախանեց: Սերժ Սարգսյանը ինձ պատասխանեց՝ դե որ էտքան հեշտ լիներ, հիմա վաղուց բացահայտել, պատժել էինք էլի»,- ասաց մահացած զինվորներից մեկի մայրը: Վերջինս պնդում էր, որ իր տղայի մահվան գործը բացահայտված է, սակայն դիտավորյալ կոծկվում է:

Ծնողներից մեկն էլ ասաց, որ իրեն ասել, թե վաղեմության ժամկետի լրանալուց հետո գործը կարճվելու է. «Զինդատախազությունը կտրաքացնեմ: Էսօր ես հայտարարում եմ պաշտոնապես: Եթե էկավ ժամանակ, իրոք լրացավ 15 տարին, վաղեմության ժամկետ ունի, ես հիմա էտ ճշտելու վրա եմ, տրաքանցնելու եմ զինդատախազությունը: Չեն կարճելու իմ էրեխու գործը, պտի իմ էրեխուն սպանողը պատասխան տա»:

Նշենք, որ այսօր  ավարտվել է երեկ ժամը 11:40 սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած և տեղում մահացած 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանի դիահերձումը: Հելսինկյան ասոցիացիայի զինվորական գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Րաֆֆի Մարաշլյանի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, հրազենային կրակոցը եղել է ներքևից վերև` ծնոտի ներքևի մասից: Դա նման է ինքնասպանության,

Մանրամասները 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս