Լևանդովսկին պատրաստ է ընդունել 2020 թվականի «Ոսկե գնդակը»
Ռոբերտ Լևանդովսկին պատրաստ է ընդունել 2020 թվականի «Ոսկե գնդակը»:
Ռիո Ֆերդինանդի հետ փոդքաստում «Բարսելոնայի» հարձակվողը հիասթափություն է հայտնել 2020 թվականին «Ոսկե գնդակը» չնվաճելու կապակցությամբ, երբ մրցանակը դադարեցվել էր համաճարակի պատճառով:
– Այն ժամանակ ես չհասկացա, թե ինչու բոլոր լիգաներն ավարտվեցին: Չեմպիոնների լիգան շարունակվեց, և ես չհասկացա, թե ինչու: Այնուամենայնիվ, ես գիտեմ, որ ֆուտբոլը երբեմն գործում է այնպես, ինչպես քաղաքականությունը։
– Հիմա կընդունե՞ք մրցանակը, եթե France Football-ը որոշեր այն հանձնել չորս տարի անց:
-Իհարկե:
Լևանդովսկին «Բավարիայի» հետ 6 տիտղոս է նվաճել 2020 թվականին։