Ծեծկռտուք և դանակահարություն՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում

Երեկ՝ ապրիլի 19-ին, արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ, որտեղ լսվում էր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հարցը, նիստի ժամանակ տուժող կողմի ներկայացուցիչը, հայհոյանքներ և սպառնալիքներ տալով, հարձակվել է հակառակորդ կողմի վրա, դանակով հարվածել որովայնի հատվածում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ ամենից հետո կատարողը դիմել է փախուստի։

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Տեսանյութեր

Լրահոս