Բաժիններ՝

Անկարայի ջրային պաշարները սպառման եզրին են

Անկարայի քաղաքապետարանը սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է քաղաքի ջրային պաշարներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Գրառման մեջ նշվել է, որ ամառվա ամիսների ընթացքում տեղացած անձրևները գոլորշիացումների հետևանքով գրեթե ոչ մի ազդեցություն չեն ունեցել ամբարտակների մակարդակի վրա։

«Նոյեմբերի 19-ից ի վեր անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր։

Մեր սահմանափակ ջրային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու համար մեր ջուրը խնայողաբար սպառենք»,-ասվել է գրառման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս