Իրանցի նախարարը հանդես է եկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ էլեկտրացանցերը միացնելու օգտին

Ռուսաստանն ու Իրանը ունեն մեծ էլեկտրական ցանցեր, և եթե այդ ցանցերը միացվեն, նրանք կարող են տարածաշրջանում էլեկտրաէներգիայի հզոր աղբյուր ստեղծել, որից կարող են օգտվել այլ երկրներ: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին։

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլիևի հետ հանդիպման շրջանակում Ալիաբադին նշել է, որ Ռուսաստանն Իրանի առանցքային հարևաններից մեկն է և առանձնահատուկ նշանակություն ունի հարևան մյուս երկրների շարքում, հայտնում է IRNA-ն։

«Այս հանդիպմանը երկու կարևոր հարց է բարձրացվել՝ կապված Սիրիկ էլեկտրակայանի կառուցման և Իրանի և Ռուսաստանի միջև էլեկտրական կապերի ստեղծման ու ամրապնդման հետ»,- ասել է Ալիաբադին։

«Ինչ վերաբերում է Սիրիկ էլեկտրակայանին, ապա Իրանի և Ռուսաստանի միջև պայմանագիր է կնքվել, և մենք շահագրգռված ենք դրա իրագործմամբ։ Ռուսական կողմը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում այդ հարցում իրանական ընկերությունների հետ համագործակցելու հարցում»,- հավելել է նա։

«Մենք վաղուց առաջարկներ ենք ներկայացրել՝ ամրապնդելու այդ էլեկտրական կապը երկու երկրների համագործակցության միջոցով՝ օգտագործելով Ադրբեջանի տարածքը», – ասել է իրանցի դիվանագետը՝ նշելով, որ մինչ այժմ Իրանի և Ռուսաստանի միջև կայուն էլեկտրական կապ չի եղել։

«Ռուսաստանն ու Իրանը ունեն մեծ էլեկտրական ցանցեր, և եթե այդ ցանցերը միացվեն, նրանք կկարողանան էլեկտրաէներգիայի հզոր աղբյուր ստեղծել տարածաշրջանում, որից կարող են օգտվել նաև այլ երկրները», – ընդգծել է նախարարը։

News,am

Տեսանյութեր

Լրահոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին ————— Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Ցեղասպանություն․ հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովին։ Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։ Նորին Սրբությունը ողջունեց Միքայել Հեզեմանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն և բարձր գնահատեց նրա գիտական վաստակը՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայոց ցեղասպանության վավերագրերի ուսումնասիրությանը, քրիստոնեական ժառանգության հանրահռչակմանն ու հոգևոր արժեքների տարածմանը։ Վեհափառ Հայրապետը նաև տիար Հեզեմանին հրավիրեց բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի միաբանության և հոգևոր-կրթական հաստատությունների սաների համար։ Գերմանացի պատմաբանն իր գոհունակությունն արտահայտեց Հայաստան այցելելու հնարավորության առթիվ՝ պատրաստակամություն հայտնելով վերադառնալու Հայաստան և բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի գիտա-կրթական կառույցներում։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան ժամանակակից աշխարհում կրոնական ազատության և երկխոսության, համընդհանուր գործակցության ու ջանքերի մեկտեղման կարևորությանը՝ ի խնդիր համամարդկային բարօրության, խաղաղ ու արդար աշխարհի կերտման։