Վահագն Խաչատուրյանը իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի նորանշանակ դեսպանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով դեսպանին նշանակվելու կապակցությամբ՝ Վահագն Խաչատուրյանը նրան մաղթել է պաշտոնավարման արդյունավետ շրջան և հույս հատնել, որ վերջինիս գործունեությունն առավելագույնս կնպաստի երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու օրակարգի հարստացմանը:

«Հայաստանն ու Իսպանիան բազմաշերտ համագործակցության մեծ ներուժ ունեն տնտեսության, մշակույթի կրթության և այլ ոլորտներում, որը համատեղ ջանքերով հնարավոր է կյանքի կոչել»,- նշել է նախագահը:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ իր կարևոր առաքելությունն է ամրապնդել երկու երկրների միջև տարբեր ուղղություններով համագործակցությունը:

Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել են տարբեր ձևաչափերով միջկառավարական, խորհրդարանական փոխգործակցության հետագա առաջմղման անհրաժեշտությունը, ինչպես նաև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կարևորությունը:

Կողմերը դրականորեն արձանագրել են նաև երկու երկրների՝ ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հարթակում արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում կարևորվել են տնտեսության, գյուղատնտեսության, բիզնեսի, տիեզերական, կրթամշակութային և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը միտված քայլերը:

Տեսանյութեր

Լրահոս