Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար
Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը նոր պաշտոնի է անցնում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքից:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա):