Գեղամ Մանուկյանը Փաշինյանին հատ-հատ հիշեցրեց տված ու չկատարած խոստումները

Այսօր ԱԺ-ում Բյուջե-2025 նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթի ժամանակ, մատնանշելով Նիկոլ Փաշինյանին, ասաց՝ նախկինում ՀՀ «թունդ ընդդիմադիր» մեկի ելույթներն է լսել, որպեսզի իր ելույթը պատրաստի, ու այդ ելույթները սկսել է լսել 2012 թվականից։

Գեղամ Մանուկյանը մեջբերեց 2012 թվականի Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատված.

«Պատմության մեջ առաջին անգամ 2013 թվականի արտաքին պարտքի սպասարկման համար անհրաժեշտ հատկացումները գերազանցել են 400 մլն դրամը և նախատեսվում է այդ նպատակի համար հատկացնել 418 մլն դրամ»։

Ըստ Գեղամ Մանուկյանի, Նիկոլ Փաշինյանն այս ամենը 2012 թվականին խայտառակություն էր որակում, քանի որ արտաքին պարտքի սպասարկման համար հատկացվում էր մոտ 1 մլն դոլար։ Մինչդեռ 2025 թվականի պետական բյուջեով արտաքին պարտքի սպասարկման համար հատկացվում է 1 մլրդ դոլար։

Կարդացեք նաև

Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի արած մեկ հայտարարություն ևս, թե՝ «ինչո՞ւ Կառավարությունը չի կատարում իր խոստումը և չի հենվում ներքին ռեսուրսների վրա և ինչո՞ւ է վերցնում 12 մլն վարկ, չէ՞ որ այն հայ ժողովուրդն է փակելու»։

Գեղամ Մանուկյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ հիմա 12 միլիոնի փոխարեն՝ վերցում է 12 միլիարդ դոլարից ավելի վարկ։

«2015 թվականի նոյեմբերին կրկին բյուջեի նախագիծ էինք քննարկում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «պադավատապետություն» է կառուցվում։ Իսկ 2016 թվականին բյուջեի քննարկման ժամանակ կրկին Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում ու ասում՝ «զարմանալի ազգ ենք, քանի որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն»։

2024 թվականին Երևանի քաղաքապետարանը 644.000 դոլարով  20 հատ էլեկտրոմոբիլ է գնել, որոնցից մեկը հենց այդ տրանսպորտի վարչության պետինն է։ Տիգրան Ավինյանն էլ 100.000 դոլարով էլեկտրոմոբիլ Մերսեդես է գնել։ Ախր Դանիայի խորհրդարանի նախագահն ի՞նչ միամիտ մարդ է, իր ՊՊԾ-ին կարող էր ասել, որ ժողովրդին ասեր, թե խորհրդարանի նախագահը չի կարող որոշել, թե ես քանի մեքենա կարող եմ գնել։

Օրինակ, Ալեն Սիմոնյանն ասում է՝ ախպեր, ես ի՞նչ կապ ունեմ, երկու հատ «Ջիպ» իմ մեքենայի հետևից գնում է, դա ՊՊԾ-ն է որոշում։ Դանիայի խորհրդարանի նախագահն էլ կարող էր այդպես որոշել։

Այն օրը ՊՊԾ-ին հարցնում եմ՝ ախպեր, Աննա Հակոբյանին սպասարկող մեքենան, որը 145.000 դոլարով եք գնել, դո՞ւք եք որոշել գնել, ասում է՝ մենք ենք որոշել։ Սաղ ՊՊԾ-ն է մեղավոր»,- հավելեց Գեղամ Մանուկյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս