Բաժիններ՝

Կրծքագեղձի քաղցկեղի ախտանշանները և կանխարգելման ուղիները

Կրծքագեղձի քաղցկեղը չարորակ ուռուցք է, որը սկսվում է կրծքագեղձի բջիջներում:

Կրծքագեղձի քաղցկեղի ախտանշանները`

  • ուռուցքային գոյացության առկայությունը կրծքագեղձում
  • ուռուցքի պինդ կոնսիստենցիան
  • կրծքագեղձի շարժունակության սահմանափակումը կամ ընդհանրապես դրա բացակայությունը, գոյացության որպես կանոն ոչ ցավոտ լինելը, մաշկի ներքաշվածությունը,
  • անութափոսում, ստորանրակային, կամ վերանրակային շրջանում պինդ ավշային հանգույցի (հանգույցների) առկայությունը
  • պտուկից երբեմն արյունային արտադրությունը
  • աչքով տեսանելի մաշկի դեֆորմացիա գոյացության շրջանում (հատկապես ձեռքերը վեր բարձրացնելիս)
  • մաշկի ներքաշվածություն
  • լիմֆոստազի երևույթները՝ «կիտրոնի կեղևի» համախտանիշը
  • ուռուցքի ներաճ դեպի մաշկ և/կամ վերքի առաջացումը
  • արեոլայի արտահայտված հաստացումը
  • պտուկի ներքաշվածություն
  • կրծքագեղձի չափերի խիստ մեծացում և կրծքավանդակի պատին ֆիքսվածություն

Պետք է հիշել`

  • նշված բոլոր ախտանիշները վկայում են քաղցկեղի ուշացած փուլերի մասին։

Կարևոր է`

  • վաղ ախտորոշման համար կատարել բժշկական հետազոտություններ՝ ըստ տարիքային ուղեցույցի:

Նյութը` ուռուցքաբանության գծով ԱՆ խորհրդատու Հայկուհի Գեոկչյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս