Հայաստանից սև և գունավոր մետաղներ ԵԱՏՄ չեն արտահանվի

Հայաստանի Կառավարությունը դեռևս ամիսներ առաջ կայացրեց որոշում և 6 ամսով արգելեց Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ սև և գունավոր մետաղների արտահանումը։

Ըստ այդ որոշման՝ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի սև և գունավոր մետաղներից արտադրանքը՝ առավելապես երկրի պաշտպանունակության և պետական ​​անվտանգության բարձրացման հարցում։

Զուգահեռաբար, վերջին տարիները ցույց են տվել, որ որպես հումք ԵԱՏՄ և երրորդ երկրներից նման արտադրանքի ներմուծելը ոչ նպատակահարմար է՝ պայմանավորված բարձր գներով, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտով դրանց ուղղակի առաքման հնարավորության բացակայությամբ ու լոգիստիկ մեծ ծախսերով:

Միաժամանակ՝ ներմուծված հումքով պատրաստված տեղական արտադրանքը բարձր ինքնարժեքի պատճառով (ներմուծված նույն ապրանքների համեմատությամբ) նույնիսկ ներքին շուկայում դառնում է ոչ մրցունակ։

Կարդացեք նաև

Հետևապես, նշված խնդիրները բացառելու համար ՀՀ Կառավարությունը որոշել է 6 ամսով կիրառված ներմուծման արգելքը երկարաձգել՝ հատկապես, որ ԵԱՏՄ ընդհանուր շուկայում ձևավորված բարձր գների պատճառով վերջին ժամանակահատվածում նկատվում էին Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ինտենսիվ արտահանման գործընթացներ, ինչը հանգեցնելու էր նրան, որ Հայաստանը ներքին սպառման համար ստիպված կլինի այդ հումքը թանկ գնով ներկրել՝ ունենալով սեփականը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930