Չեմ բացառի, որ Փաշինյանը վաղը նախագիծ կներկայացնի, որ Արարատ անունով բոլոր մարդկանց անունները դառնան Արագած կամ Արաբաթ` սկսած Արարատ Միրզոյանից. Նաիրա Զոհրաբյան

«Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հ/կ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական գործը հավակնում է դառնալ նորանկախ Հայաստանի պատմության ամենամեծ քաղաքական ֆարսերից մեկը։

«ՀՀ արդարադատության նորանշանակ նախարարն իր առաջին քայլն արեց նշանակումից հետո ամենամեծ ստով, այն է, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան։ Նույնիսկ Եվրոպայի ամենախոշոր կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, քանիցս իր բանաձևերում, արտահայտություններում նշել է ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների առկայությունը։ Անգամ «Fredoom House»-ն արձանագրել է, որ Հայաստանում դատարաններն անկախ չեն և ախտահարված են կոռուպցիայով։ Նույնիսկ այս իշխանությունների տերերը, միջազգային կառույցները՝ իրավապաշտպան ու քաղաքական, չեն կարողացել այս իրավիճակը թաքցնել և արձանագրել են, որ Հայաստանում քաղաքական հետապնդումներն առկա են»,- Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ նրա, նույնիսկ ՔՊ-ի ոչ պաշտոնական խոսնակ հանդիսացող Հովիկ Աղազարյանն Արգիշտի Քյարամյանի հետ «դեբատում» ասաց, որ կալանքը կիրառվում է՝ որպես ճնշման, որպես ցուցմունք կորզելու գործիք։

«Սակայն Արդարադատության նորանշանակ նախարարն ասում է, որ ՀՀ-ում քաղաքական բանտարկյալներ չկան։ Հենց նոր իմ թիկունքից անցավ ՀՀ-ում, իմ կարծիքով, թիվ մեկ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը։ Այս գործն այնքան զավեշտ է, որ ես առաջարկելու եմ, որ այս գործը հետագայում մտնի իրավաբանության դասագրքերում, թե ինչպես են սպիտակ թելերով կարվում դատական գործերը։

Կարդացեք նաև

Բնականաբար, ՔՊ-ականները չեն կարող չկիսել Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատասխանատվությունը, որովհետև ես ասել եմ, որ դա ոչ թե քաղաքական թիմ է, այլ Նիկոլ Փաշինյանի անվան կուտոկ, որի գաղափարախոսությունը լափիզմն է։

Հիմա ես չեմ ուզում խոսել այն ռեպրեսիաների մասին, որ Նիկոլ Փաշինյանը կիրառում է և ներկայացնում այն խայտառակ Ընտրական օրենսգիրքը, որը եթե ընդունվեց, նշանակում է՝ ՀՀ-ում ընտրություններով Նիկոլին հեռացնելը հնարավոր չի լինելու։

Գիտեք, չեմ բացառի, որ վաղը Նիկոլը նախագիծ առաջարկի, որ բոլոր Արարատ անունով անձինք, սկսած Արարատ Միրզոյանից, իրենց անունը փոխեն և դարձնեն Արագած կամ վատթարագույն դեպքում՝ Արաբաթ»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս