Բաժիններ՝

Կաննի փառատոնի մրցութային ծրագիրը

Կաննի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Թիերի Ֆրեմոն այսօր հրապարակեց այն 19 ֆիլմերը, որոնք տեղ են գտել Կաննի 66-րդ փառատոնի մրցութային ծրագրում: Դրանց թվում ներկայացված են Ռոման Պոլանսկու, Նիկոլաս Վինդինգ Ռեֆնի, Ստիվեն Սոդերբերգի, Ասգար Ֆարհադիի, Քոեն եղբայրների, Ֆրանսուա Օզոնի նոր ժապավենները:

Ներկայացնում ենք փառատոնի մրցութային ծրագրի բոլոր ֆիլմերը:

«Բորգման», ռեժիսոր՝ Ալեքս վան Վարմերդամ,
«Վեներան մորթիների մեջ», ռեժիսոր՝ Ռոման Պոլանսկի,
«Լյուին Դևիսի ներսում», ռեժիսորներ՝ Իթան Քոեն և Ջոել Քոեն,
«Ընդամենը 17», ռեժիսոր՝ Ֆրանսուա Օզոն,
«Ջիմի Պիկար», ռեժիսոր՝ Առնո Դեպլեշեն,
«Ադելի կյանքը», ռեժիսոր՝ Աբդելատիֆ Կեշիշ,
«Մոմակալների ետևում», ռեժիսոր՝ Ստիվեն Սոդերբերգ,
«Ամրոց Իտալիայում», ռեժիսոր՝ Վալերիա Բրունի-Տեդեսկի,
«Ներգաղթածը», ռեժիսոր՝ Ջեյմս Գրեյ,
«Ինչպես հայրն է, այնպես էլ՝ որդին», ռեժիսոր՝ Հիրոկաձու Կորեեդա,
«Միքայել Կոլհաաս», ռեժիսոր՝ Առնո դե Պալիեր,
«Նեբրասկա», ռեժիսոր՝ Ալեքսանդր Պեյն,
«Անցյալը», ռեժիսոր՝ Ասգար Ֆարհադի,
«Կղմինդրե վահանակ», ռեժիսոր՝ Տակասի Միիկե,
«Միայն Աստված կների», ռեժիսոր՝ Նիկոլաս Վինդինգ Ռեֆն,
«Grisgris», ռեժիսոր՝ Մահամատ-Սալեհ Հարուն,
«Heli», ռեժիսոր՝ Ամատ Էսկալանտե,
«La Grande Bellezza», ռեժիսոր՝ Պաոլո Սորենտինո,
«Tian Zhu Ding», ռեժիսոր՝ Ցզյա Չժանկե:
Այս տարի Կաննի փառատոնը տեղի կունենա մայիսի 15-ից 26-ը: Բացման և փակման արարողությունները կվարի ֆրանսիացի դերասանուհի Օդրի Տոտուն:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս