Չինաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Չինաստանը հարգում է ամերիկացի ժողովրդի ընտրությունը և շնորհավորում Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Այս մասին ասվում է Չինաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
«Մենք հարգում ենք ամերիկացի ժողովրդի ընտրությունը և շնորհավորում ենք Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»,-ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հայտարարության մեջ։