Լևոնը, Րաֆֆին և Սերժը` մեկ ճամբարո՞ւմ
«Հիմա խնդիրն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆու շրջանակները կարող են իրար հրելով, նեղացնելով՝ ընդամենը վիճաբանել այդ անխուսափելի դարձած շարժումը դեպի բուրժուադեմոկրատական զարգացումներ առաջնորդողի իրավունքի համար: Ո՞վ է լինելու` Լևո՞նը, թե՞ Րաֆֆին: Բայց խնդիրը բոլորովին էլ դա չէ, և դրանից ոչինչ չի փոխվում:
Իհարկե, կարելի է համակրել Լևոնին կամ Րաֆֆուն, բայց դա էական չէ: Երկուսն էլ գնալու են նույն ուղղությամբ, երկուսն էլ հայտնվեցին մի ճամբարում: Իմիջիայլոց, Սերժ Սարգսյանը մեծ հաշվով նույնպես գտնվում է նույն ճամբարում, բայց նրան այլևս տեղ չեն տա: Այն, ինչ պատրաստում են Հայաստանի համար, թույլ տվեք բնորոշել մեկ բանաձևով` քֆուրի փոխարեն՝ «Կարֆուր», այսինքն` ուշունց տվող մաուզերիստների, խուլիգանների և չարչիների փոխարեն՝ կլինեն «Մակդոնալս», «Կարֆուր» և այլն»,- 168.am-ի հետ զրույցում ասել է կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանը: Նրա խոսքով` լիդերը լինելու է ոչ ոք, քանի որ կուռքերը հերթական անգամ փլուզվեցին: Իսկ այս անգամ, ըստ նրա, կուռքը լինելու է հայ ժողովուրդը:
Տիգրան Խզմալյանի հետ հարցազրույցը կարդացեք «168 Ժամ» թերթի վաղվա համարում