Լավ ենք արել՝ Պրահայում մեր երկրի տարածքն ենք ճանաչել, դուք եք պետություն ծախել. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովում այսօր հայտարարությունների ժամին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բացահայտ վիրավորանքներ և մեղադրանքներ հնչեցրեց ՀՅԴ կուսակցության պատգամավորների հասցեին։

Արցախի հանձնման համար նա կրկին մեղադրեց նախկին իշխանություններին` մասնավորապես հիշեցնելով, որ դա տեղի է ունեցել դեռ 2016 թ. «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով, որին կողմ քվեարկածների ցանկի մեջ նշված էին այդ ժամանակ ՀՅԴ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի և մյուսների անունները։

Անունների ցանկը նա տարավ ու դրեց ՀՅԴ պատգամավորների առաջ։

«Դուք սպառվել եք, ու դա մենք չենք ասում, դա ձեր միտինգների դատարկությունն է ասում»,- հայտարարեց նա։

Այնուհետև, Ալեն Սիմոնյանը վիրավորական արտահայտություններ թույլ տվեց Բագրատ սրբազանի և ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հասցեին` նրանց որակելով «մաշված»։

Սիմոնյանն այդքանով չբավարարվեց. նա որոշեց անդրադառնալ նաև ընդդիմադիր պատգամավորների սեղաններին տեղադրված Արցախի դրոշներին։

«Այն դրոշակները, որ դրել եք ձեր դեմը, հիշեք, որ դուք այդ օրենքին կողմ քվեարկելով որոշել եք, որ դրոշակի վրայի այն փոքր կտորը, որն Արցախն էր ու պետք է միանար մեծ կտորին` Հայաստանին, Ադրբեջանի Հանրապետություն է։ Ու չգաք ստեղ, մարդկանց աչքերին թոզ չփչեք»,– հայտարարեց նա։

Տեսանյութեր

Լրահոս