«Ոչ մեկը չի կարող ասել, թե վաղը ով է հանգուցյալ դառնալու». ՀԱԿ անդամը` ոստիկանապետին

«Ես պետք է ասեմ, որ ոստիկանապետը չարաչար սխալվում է: Քաղաքականության մեջ, ինչպես ամեն տեղ, կա ստանդարտ վիճակ, այնպես որ, ոչ մեկը չի կարող ասել, թե վաղը ով է հանգուցյալ դառնալու: Ես ասեմ, որ գործող ռեժիմը քաղաքական ապագայից զրկված ռեժիմ է»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն արտահայտությունը, թե ինքը քաղաքական հանգուցյալներին չի մեկնաբանում, ասել է ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Հիշեցնենք, որ Հրապարակ օրաթերթի հետ զրույցում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վերը նշված կերպով էր անդրադարձել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի` ՀԱԿ համագումարում արած հայտարարությանը. «Միանայի Րաֆֆիին`ինչ անեի, գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթե՞ի»:

Ըստ ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը գործող ռեժիմի սպասավորն է, եւ բոլոր հարցերին պատասխանում է այդ ռեժիմին հատուկ ձեւով: «Մեր պայքարը ոչ թե ոստիկանապետի կամ գլխավոր դատախազի դեմ է կամ, մեծ հաշվով, անվտանգության, այլ մեր պայքարը Սերժ Սարգսյանի դեմ է: Երբ որ այդ բուրգը քանդվի, այդ ժամանակ էլ կտեսնենք, թե ովքեր են հանգուցյալներ դառնում»,- ասել է Գուրգեն Եղիազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս