Բաժիններ՝

Լոռիում բախվել է 2 «Mercedes». կան տուժածներ

Հոկտեմբերի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:30-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Ալ. Մանուկյան և Ն. Աճեմյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Արսեն Արամյանի վարած «Mercedes» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Հովհաննես Դանիելյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Հ. Դանիելյանը և Ա. Արամյանի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 29-ամյա Գրիշա Մնացականյանը և 26-ամյա Կարեն Գևորգյանը մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել մեքենաներից մեկի գազաբալոնի փականը, ապա վարորդներից Հ. Դանիելյանին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդներից Հ. Դանիելյանը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ոստիկաններն ու քննիչներն էլ կասկածներ են ունեցել, որ նա եղել է ոչ սթափ, ինչի համար էլ քննիչի որոշմամբ հիվանդանոցում արյան նմուշ է վերցվել՝ սթափությունը ստուգելու համար, իսկ Ա. Արամյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս