Բաժիններ՝

Պեսկովը խոսել է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հնարավոր պատերազմի դեպքում Ռուսաստանի քայլերի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարց են ուղղել՝ արդյոք Ռուսաստանը կկռվի Հյուսիսային Կորեայի կողմից, եթե վերջինս պատերազմի մեջ մտնի Հարավային Կորեայի հետ։ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև կնքված համաձայնագիրը նախատեսում է խորը համագործակցություն բոլոր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։ Այս մասին տեղեկանում ենք «Կոմերսանտ» պարբերականից։

«Համաձայնագրում առկա ձևակերպումները պարզաբանման կարիք չունեն, դրանք բավական միանշանակ են։ Գլխավորն այն է, որ համաձայնագիրը ենթադրում է ռազմավարական խորացված համագործակցություն բոլոր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության ապահովման», – ասել է Դմիտրի Պեսկովը։ Նա հավելել է, որ այս պայմանագրով և դրա սկզբունքներով «Մոսկվան և Փհենյանն առաջնորդվում են մեր հարաբերությունների հետագա զարգացման ընթացքում»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հունիսի 19-ին Պուտինի՝ Փհենյան կատարած այցի ժամանակ ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի նախագիծը։

Հոկտեմբերի 14-ին Պուտինը Պետդումա է ներկայացրել պայմանագրի վավերացման նախագիծը։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերը պարտավորվում են անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերել երկրներից մեկի վրա զինված հարձակման դեպքում։Այս շաբաթ Հյուսիսային Կորեայի իշխանությունները սահմանային գծում հրետանին բերել են մարտական պատրաստության վիճակի, իսկ հոկտեմբերի 15-ի գիշերը հյուսիսկորեացի զինվորականները պայթեցրել են երկիրը Կորեայի Հանրապետության հետ կապող ճանապարհները։

Հունվարին Կիմ Չեն Ընն առաջարկեց սահմանադրորեն ամրագրել Հարավային Կորեայի՝ որպես գլխավոր թշնամի երկրի կարգավիճակը։ Այս շաբաթ Հյուսիսային Կորեայի իշխանությունները սահմանային գծում հրետանին բերել են մարտական պատրաստության վիճակի, իսկ հոկտեմբերի 15-ի գիշերը հյուսիսկորեացի զինվորականները պայթեցրել են երկիրը Կորեայի Հանրապետության հետ կապող ճանապարհները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031