Բաժիններ՝

Սիրիայում ԱՄՆ ռազմակայանը հարձակման է ենթարկվել. ԶԼՄ-ներ

Սիրիայի Դեյր էզ Զորի նահանգի Կոնիկո նավթագազային հանքավայրի մերձակայքում գտնվող ԱՄՆ  զինված ուժերի ռազմակայանը հարձակման է ենթարկվել։

Այդ մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները։Ըստ հրապարակումների՝ ԱՄՆ-ի պաշտպանական համակարգերն ակտիվացվել են՝ հետ մղելու թռչող օբյեկտները։Որոշ աղբյուրներ հայտնել են, որ հարձակումից հետո ԱՄՆ ռազմական անօդաչու թռչող սարքերը պարեկություն են սկսել ռազմակայանի երկնքում՝ կանխելու հնարավոր հարձակումները։

Իսկ լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ հարձակման հետևանքով պատճառվել է նյութական վնաս։ Լրատվամիջոցը նույնպես հաղորդում է, որ հրթիռակոծությունից անմիջապես հետո պատասխան կրակ է բացվել ռազմակայանից, այդ թվում՝ Դեյր էզ Զորի արևելյան ծայրամասերի ուղղությամբ, որը գտնվում է սիրիական բանակի վերահսկողության ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս