Ռուբեն Թորոսյանն առաջարկում է «ՀԱԿ» դաշինքի ԱԺ խմբակցությունից հեռացնել Լևոն Զուրաբյանին, Արամ Մանուկյանին և Գագիկ Ջհանգիրյանին

Սույնով «ՀԱԿ» դաշինքի Քաղխորհրդի անդամների քննարկմանն ենք ներկայացնում որոշման նախագիծ «ՀՀՇԿ վերակազմակերպման հետևանքների մասին»:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը որոշման նախագիծը ներկայացնում ենք հրապարակայնորեն:

«ՀԱԿ» Դաշինքի Քաղխորհրդի անդամ,
«ՄԻ-96» կուսակցության նախագահ Ռ.Թորոսյան

Նախագիծ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀՀՇԿ վերակազմակերպման հետևանքների մասին

 Հաշվի առնելով ՀՀՇԿ-ի վերակազմակերպումն այլ կուսակցության և հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ և 29-րդ հոդվածների պահանջները, «ՀԱԿ» դաշինքի Քաղաքական խորհուրդը ո ր ո շ ու մ է.

  1. ի գիտություն ընդունել, որ Դաշինքում այլևս ՀՀՇ կուսակցություն գոյություն չունի,
  2. ի գիտություն ընդունել, որ այլ կուսակցության անդամ Առաջին Նախագահը Քաղխորհրդի իր համակարգողով դուրս է եկել Քաղխորհրդի կազմից,
  3. Քաղխորհրդի աշխատանքների ժամանակավոր համակարգող ընտրել Քաղխորհրդի անդամ Ն. Փաշինյանին,
  4. Նախաձեռնություններ իրականացնել «ՀԱԿ» դաշինքի ԱԺ խմբակցությունից հեռացնելու համար այլ կուսակցության անդամներ՝ Լ.Զուրաբյանին, Ա.Մանուկյանին և Գ.Ջհանգիրյանին,
  5. Երևանի Ավագանու ընտրություններում աջակցել «Ժառանգության» կուսակցությանը,
  6. դատապարտել ՀՀԿ-ԲՀԿ ավազակաիշխանության կողմից «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կոպիտ խախտման, այն է՝ մեր Դաշինքի անվամբ այլ կուսակցություն վերակազմակերպելու փաստը:

«ՀԱԿ» կուսակցությունների դաշինքի քաղխորհուրդ

Տեսանյութեր

Լրահոս