Ամուսինների վիճաբանության արդյունքում երկուսն էլ հայտնվել են մեղադրյալի աթոռին
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Համլետ Ս.-ի և Ելենա Ղ.-ի:
Համլետ Ս.ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 31.01.2013թ.` ժամը 10:15-ի սահմաններում, վիճաբանել է որդու նախկին կնոջ` Ելենա Ղ.-ի հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածել է վերջինիս:
Ելենա Զ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 31.01.2013թ.` ժամը 10:15-ի սահմաններում, վիճաբանել է Համլետ Ս.-ի հետ, որի ընթացքում ոտքերով ու ձեռքերով հարվածել է վերջինիս:
Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել նույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net