Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության ծորհրդի շտապ նիստ է պահանջել Լիբանանում իսրայելական գործողությունների առնչությամբ

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը խնդրել է Անվտանգության խորհրդին արտակարգ նիստ հրավիրել՝ քննարկելու Իսրայելի մարտական ​​գործողությունները Լիբանանում և տարածածրջանում։

Այս մասին հայտնում է  IRNA-ն՝ հավելելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում Ամիր Սայիդ Իրավանին 15 անդամներից բաղկացած խորհրդին խնդրել է շտապ նիստ գումարել Իսրայելի հարձակման և «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի սպանության վերաբերյալ:

Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը խստագույնս դատապարտում է իսրայելական գործողությունները և, նկատի ունենալով դրանց սարսափելի հետևանքները տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար, Իրանը խնդրում է Անվտանգության խորհրդին՝ վճռականորեն և խստորեն դատապարտել Իսրայելին:

Տեսանյութեր

Լրահոս