Բաժիններ՝

Սյունիքում բախվել են Opel-ն ու իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22:30-ի սահմանում Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 47-ամյա Մանսուր Ա.-ի վարած Mercedes մակնիշի բեռնատարն ու Սյունիքի մարզի բնակիչ 64-ամյա Ֆելիքս Ա.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել պարեկները, փրկարարները, քննիչները:

«Կապան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆելիքս Ա.-ն, գիտակցության չգալով, վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Դեպք փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է, որ Ֆելիքս Ա.-ն ավտոմեքենան վարելիս սրտի կաթված է ստացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս