Բաժիններ՝

Փրկարարներն Օրբելու փողոցում ուղղել են կողաշրջված ավտոմեքենան

Սեպտեմբերի 28-ին, ժամը 21:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Օրբելու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Օրբելու փողոցի թիվ 9/2 հասցեի մոտակայքում բախվել են Lexus (վարորդ` Ք. Կ., ծնված 1996 թ․), Opel (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1974 թ․) և Mercedes-Benz (վարորդ` Ն․ Հ․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Lexus մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է․ տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել Opel մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել Lexus մակնիշի ավտոմեքենան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս