Վահե Հակոբյանի եղբայրը և Նարեկ Ամբարյանը կալանավորվել են. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը և ԶՊՄԿ-ի գլխավոր տնրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը կալանավորվել են։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը, որը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի եղբայրն է, ձերբակալվել է՝ մեղադրյալի կարգավիճակով։ Սույն գործով ձերբակալվել էր նաեւ Նարեկ Ամբարյանը։

Հակակոռուպցիոն դատարանից հաստատեցին տեղեկությունը։ Կարեն Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միոջոց է կիրառվել կալանավորումը երկու ամսով, Նարեկ Ամբարյանի նկատմամբ՝ մեկ ամսով։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նրանց, ըստ էության, գործարք է առաջարկվել՝ պետբյուջե վճարել բավականին կլորիկ գումար՝ ազատության դիմաց։ Իրավասու մարմիններից մեկնաբանություն ստանալ առայժմ չի հաջողվում։

Տեսանյութեր

Լրահոս