ՊՆ-ի նոր մատակարարը «Մյուզիք հոլլ»-ն է․ 6 միլիոն դրամով ներկայացուցչական ծառայություններ է ձեռք բերել

Պաշտպանության նախարարությունը ոչ մրցակցային մեկ անձ ընթացակարգով ներկայացուցչական, արարողակարգային ծառայություններ է ձեռք բերել։

Պայմանագրի գին է նշվում 6 միլիոն դրամը, որը նախատեսված է պաշտոնական ընթրիքի և սնունդի համար առհասարակ՝ 2024 թվականի ընթացքում, «բայց ոչ ուշ, քան 25.12.2024թ․»։ Պաշտոնական ճաշկերույթի համար միավորի գին է սահմանված 12 500 դրամը, սնունդի դեպքում՝ 8000 դրամը։

Մատակարար կազմակերպությունը, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների, ստեղծվել է  2018 թվականի սեպտեմբերին, իսկ 2019 թվականից սկսած արդեն՝ սկսել է միլիոնավոր դրամների պայմանագրեր  կնքել Արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության, Վարչապետի աշխատակազմի, Առողջապահության նախարարության, Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունների, Ազգային ժողովի ու Պետական եկամուտների կոմիտեի հետ։

Ի դեպ, «Մյուզիք հոլլ»-ից բոլոր գնումներն արվել են մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս