ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ֆրանսիայի դեսպան

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, անդրադառնալով 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներին, ընդգծել է, որ բռնագաղթած հայերի՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքն ամրագրված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից։

Այս մասին նշված է Ֆրանսիայի դեսպանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ, որին կից նա հրապարակել է նաև Լեռնային Ղարաբաղից հայ ժողովրդի բռնի տեղահանությունը պատկերող լուսանկար։

«Մեկ տարի առաջ՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի կողմից իննամսյա շրջափակումից հետո, սկսվեց դաժան հարձակումը, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի գաղթի։

Նրանց վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից», – իր գրառման մեջ հիշեցրել է Դըկոտինյին։

Տեսանյութեր

Լրահոս