ՀԱԿԿ հիմնադիր անդամ. Այդ գործընթացը Րաֆֆիին վերածեց, մեղմ ասած՝ խեղկատակության

ՀԱԿԿ հիմնադիր անդամ Վահան Վարդապետյանն իր ելույթում այսօր անդրադարձավ ապրիլի 9-ին տեղի ունեցած դեպքերին: Ըստ նրա՝ այդ գործընթացը «Րաֆֆիին վերածեց, մեղմ ասած՝ խեղկատակության», և նրանից առաջնորրդ ձևավորվելու ակնկալիքները ապարդյուն են:

Ըստ Վ. Վարդապետյանի՝ այդ ամենը փաստեց, որ նույնիսկ 500.000-ից ավելի ձայն ստացած թեկնածուն առաջնորդելու ի վիճակի չէ:

Նրա խոսքով՝ ՀԱԿԿ առաքելությունը շարժումը տրամաբանական, հաղթական ավարտին հասցնելն է: Եվ ով այս ընթացքում հիասթափվել ու հուսահատվել է ՀԱԿ-ից, ինչի առիթը, ըստ նրա՝ գուցե իրենք են տվել, ով շփոթվել ու հեռացել է՝ հետ են վերադառնալու:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս