«Իրանից ասվել է՝ Սյունիքի վրա հարձակման դեպքում Իրանը կդիմի ռազմական միջոցների». Իսակ Յունանեսյան

Կովկասի և Թուրքիայի հարցերով փորձագետ, Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանն այն կարծիքին է, որ վերջին օրերի Իրանի ակտիվությունը փաստում է՝ Հայաստան-Իրան սահմանի՝ «կարմիր գիծ» լինելու վերաբերյալ արված հայտարարությունները լոկ խոսքեր չեն:

«Իրանին միշտ մտահոգում է երկու բան՝ Իրանի կապը դեպի Սև ծով և Ռուսաստան չկտրվի, Իրանը չշրջափակվի պանթուրքիստական գոտով, որովհետև բոլորս լավ գիտենք, որ Իրանի հյուսիս-արևելքում ապրում են 13-14 միլիոն իրանցի ազերիախոսներ, որը միշտ եղել է պանթուրքիզմի թիրախում: Իրանը լավ գիտակցում է, որ եթե Սյունիքում միջանցք բացվի, և Հայաստանի սահմանը կտրվի Իրանի հետ, նա այդ հատվածով լրիվ շրջապատվելու է թյուրքալեզու երկրներով: Այս երկու պատճառով է, որ վերջին օրերին մենք տեսնում ենք Իրանի աննախադեպ ակտիվությունը և աննախադեպ կոշտ վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ, որը նախկինում չէինք տեսնում: Երեկ լուրերով Իրանի ԱԺ անվտանգության հանձնաժողովի նախագահը հայտարարեց՝ անհրաժեշտ է, որ Իրանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին նորեն զորավարժություն ունենա, և մենք ցույց տանք, որ չենք նահանջում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Tehran Times-ը գրել էր, որ Բաքվի և Անկարայի պահանջին Ռուսաստանի արտգործնախարարի հրապարակային աջակցությունը զարմացրել է շատերին, ովքեր «չէին սպասում, թե Ռուսաստանը կանտեսի Իրանի դիրքորոշումը մի հարցում, որը բազմիցս բնորոշել է՝ որպես «կարմիր գիծ»:

Կարդացեք նաև

Իսակ Յունանեսյանը նկատեց՝ Ռուսաստանը բազմիցս ապացուցել է, որ կարող է անտեսել Իրանի շահերը. «Նման օրինակը տեսել ենք Սիրիայում, երբ որոշ տեղերում Իրանի և ՌԴ շահերը չեն համընկել և Իրանը Սիրիայում էլ դժգոհ է եղել ՌԴ դիրքորոշումներից: Բայց Լավրովի հայտարարությունը… Կարծում եմ, որ 2020թ. նոյեմբերին է Հայաստանի կողմից իրավունքը տրվել, նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում չկա, որ միջանցք պետք է լինի, բայց ես կարծում եմ, որ հենց այդ ժամանակ էլ Հայաստանի իշխանությունները համաձայնել են միջանցքի հարցում, և Լավրովի ասածն էլ հեռու չէ դրանից: Հիմա մտածում են, թե ինչպես դա մատուցեն Իրանին և Հայաստանի ժողովրդին: Իրանի մասով՝ գուցե սա փորձ էր Լավրովի կողմից, որ Իրանի արձագանքը տեսնեն, թե ինչ աստիճանի այն կլինի: Միջանցքի հարցը կփորձեն տարբեր ուժեր Իրանի հետ քննարկել և համոզել, և ինչքան Իրանը կարող է իր սկզբունքներից հետ քաշվել, իր կարմիր գծերը անտեսել, այս պահին չեմ կարող ասել»:

Հարավկովկասյան հարցով փորձագետ Սալար Սեյֆոդին համոզված է՝ իրանցիները կդիմադրեն «Զանգեզուրի միջանցքին», նույնիսկ, եթե ռազմական միջամտության կարիք լինի:

«Սեյֆոդին իմ ընկերն է, կարդացել եմ նրան: Իրանցի տարբեր պաշտոնյաներ մեզ ասել են, որ Իրանի կողմից միայն խոսք չէ, կատակ չէ, եթե Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից հարձակում լինի, մենք ռազմական միջոցների կդիմենք: Եթե Հայաստանն ինքը համաձայնի, որ Սյունիքով միջանցք տրվի, արդյո՞ք Իրանն այդ պարագայում կգնա ռազմական միջամտության, ինձ համար դա հարց է: Հայաստանի իշխանությունների ցանկության պարագայում ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանում»,- ընդգծեց Իսակ Յունանեսյանը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30