Գալուստ Սահակյանը նախընտրեց չպատասխանել չորս էրեխու մորը

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ ճեպազրույցում անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սագսյանի մասին արված հայտարարություններին, թե նա »կնքել է իր մահկանացուն, հուղարկավորությունն էլ տեղի ունեցել, բայց քաղաքային իշխանությունները գերեզմանոցի տեղ չէին տվել, որ թաղեին», ասաց.

«Չորս երեխու մայր է։ Ամբիցիաներով, առարկայական աղմուկով ինչ-որ բան է ասել, ինչ-որ բան մոգոնել՝ դա քաղաքական ճակատագրի վախճանն է»:

Այնուհետ ՀՀԿ պատգամավորը նշեց, որ ինքը նախընտրում է Զ. Փոստանջյանին պատասխանել մտքում: Գ. Սահակյանի խոսքով՝  ինքն ափսոսում է, որ այսօր հայաստանյան քաղաքական դաշտն ընդդիմություն չունի, և իշխանությունները կատարում են և՛ ընդդիմության, և՛ իշխանության դերը:

«Մի պահ եկավ, որ  ընդդիմություն ունեինք, բայց էլի վերադարձանք նախկին աստիճանին, դրա համար մեր վիճակը չի լավանում, դրա համար էլ այդպես էլ չունեցանք ընդդիմադիր՝ ծրագրված, կազմակերպված գործողություններ և դա քաղաքական դաշտի ցավը դարձավ»,- նշեց  Գ. Սահակյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս