![](/banners/BeFunky-design.jpg)
Բարձր եմ գնահատում Սլովակիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանը. Վահագն Խաչատուրյան
![](https://168.am/wp-content/uploads/2024/03/022324a8ef6f2da3e74fb9b82ca9fee76d0824.jpg)
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության նախագահ Պետեր Պելեգրինիին ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
«Վստահ եմ, որ այսուհետ ևս համատեղ ջանքերով կզարգացնենք Հայաստանի և Սլովակիայի միջև փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա խարսխված հարաբերությունները՝ նպաստելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում արդյունավետ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը։
Բարձր եմ գնահատում Սլովակիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնմանը»,- մասնավորապես ասվում է ուղերձում: