Բաժիններ՝

Բրազիլիայում եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով երկու մարդ է զոհվել

Բրազիլիայի արևելքում եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Միջադեպը տեղի է ունեցել Պերնամբուկո նահանգի Ռեսիֆե քաղաքում։ Տանիքի փլուզման ժամանակ շենքում եղել է 60-ից 70 մարդ։

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան իր ցավակցությունն է հայտնել զովածների հարազատներին։

«Խոր վշտով տեղեկացա երկու զոհերի և տասնյակ վիրավորների մասին, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է։ Ես իմ համերաշխությունն եմ հայտնում զոհերին, նրանց սիրելիներին, ընկերներին և Ռեսիֆե քաղաքին»,– ասել է երկրի ղեկավարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս