ԿԺԴՀ-ն ու Իրանն ունակ չեն հրթիռային հարված հասցնել ԱՄՆ-ին. Չակ Հեյգել
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը երեկ Կոնգրեսի ստորին պալատում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարել է, որ ո՛չ ԿԺԴՀ-ը, ո՛չ էլ Իրանը հնարավորություն չունեն՝ ԱՄՆ-ի (բուն) տարածքին հրթիռային հարված հասցնելու համար:
Լսումների ժամանակ Հեյգելը հայտարարել է, որ Պենտագոնը չի ծավալի հավելյալ կանխազարկ հրթիռներ ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի համար՝ առանց լիովին վստահ լինելու նրանում, որ դրանք ի վիճակի են կատարել իրենց մարտական առաջադրանքները: