Տարբերակված մոտեցում Էդմոն Մարուքյանի նկատմամբ (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովի նիստին ԱԺ Պետաիրվական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ուշագրավ մի միտք արտահայտեց: Վերջինս անդրադառնալով Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած` Մարտի 1-2 դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին` ասաց, թե այդ հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները, քանի որ խորհրդարանը քաղաքական ուժերի ամբողջություն է: Դ. Հարությունյանը նկատի ուներ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին:

Վերջինս էլ, ի դեպ, հանձնաժողովում ընդգրկվելու հարցով դիմել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին: 168.am-ը հետաքրքրվեց անկախ պատգամավորից,թե ինչպե՞ս է մեկնաբանում նման վերաբերմունքը: «Սա տարբերակված մոտեցում է պատգամավորի գործունեության նկատմամբ»,- նկատեց Է. Մարուքյանը:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930