Բաժիններ՝

Մարտունի քաղաքում «Mercedes»-ը մահացու վրաերթի է ենթարկել հեծանվորդին

Օգոստոսի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Ալիկ Ե.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 47 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հեծանվորդ 26-ամյա Արթուր Գ.-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել է։

Վարորդը փախուստի չի դիմել. նրան պարեկներն ու ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Մարտունու բաժին։

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և հեծանիվը տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս