Բաժիններ՝

Կարեն Կարապետյանն ու Ռալֆ Յիրիկյանը թաքցնում են իրենց քաղաքական ամբիցիաները. մամուլ

«Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնակցում էին նաև Երևանի նախկին քաղաքապետ, ներկայում «Գազպրոմբանկ» ՓԲԸ նախագահի աոաջին տեղակալ Կարեն Կարապետյանն ու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանր։ Մոսկվայից ժամանած Կարեն Կարապևտյանը մենակ չէր։ Նրա հետ էր «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը։

Կարեն Կարապետյանն ու Ռալֆ Յիրիկյանր հայտնվեցին մեր ուշադրության կենտրոնում այն պարզ պատճառով, որ վերջիններիս անուններն անընդհատ շրջանաովում են ՀՀ վարչապետացուների ցանկամ։ Նրանք երկուսն էլ չնայած ներկայացված չեն հայաստանյան քաղաքական դաշտում, այնուամենայնիվ, հասարակական-քաղաքական որոշ շրջանակներ պարբերաբար խոսում են նրանց քաղաքական ամբիցիաների մասին։

Ավելին՝ «ՉԻ»–ին հասած տեղեկություններով, Ռալֆ Յիրիկյանն անգամ ինտենսիվ ռուսերեն է սկսել պարապել։ Ինֆորմացիան շրջանառողները սա բացատրում են նրանով, որ Յիրիկյանը ցանկանում է առաջիկայում հարաբերություններ հաստատել ռուսական իշխանությունների հետ, քանի որ հասկացել է՝ Հայաստանում քաղաքական բարձր պաշտոնի հասնելու համար կարևոր է ռուսների խոսքը, րստ այդմ՝ պետք է հիմիկվանից սկսել «մերձեցման» գործրնթացը, և դրա համար կարևոր է ուղիղ, աոանց միջնորդների և թարգմանիչների հաղորդակցությունը:

«ՉԻ»-ն հենց այս թեմաներով էլ զրուցեց Կարեն Կարապետյանի և Ռալֆ Յիրիկյանի հետ»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթն ու ներկայացնում հարցազրույցը, որում թե Կարապետյանը, թե Յիրիկյանը պնդում են, որ իրենք քաղաքական ամբիցիաներ չունեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս