Բաժիններ՝

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր են արձանագրվել. երիտասարդները ձերբակալվել են

Օգոստոսի 12-ին, ժամը 19.10-ին, ՊԾ Երևանի գնդի պարեկները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Շոպրոնի փողոցում ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են ներկայացրել Մեծամոր քաղաքի բնակիչ 17 և 23 տարեկան երկու երիտասարդի:

Անձնական խուզարկությամբ 23-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են շագանակագույն զանգված և նույն զանգվածով կաթուցիչ:

Նա հայտնել է, որ հայտնաբերվածը շոկո տեսակի թմրամիջոց է: Նույն օրը, ժամը 22.10-ին, Երևանի պարեկները Պարոնյան փողոցում, թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 31-ամյա մի երիտասարդի:

Անձնական խուզարկությամբ էջմիածինցի երիտասարդի մոտ հայտնաբերվել է 2,3 գրամ դեղնականաչավուն զանգվածով գլանակ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ իր օգտագործման համար: Պարեկների կողմից թմրանյութի հայտնաբերման հաջորդ դեպքը գրանցվել է Չարենցի փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում:

Թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալված և ոստիկանության Մարաշի բաժանմունք տեղափոխված 30-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 0,44 գրամ շագանակագույն զանգված, մոխրացված հետքերով կաթուցիչ և դանակ: Նա հայտնել է, որ շագանակագույն զանգվածը շոկո տեսակի թմրամիջոց:

Օգոստոսի 12-ի գիշերվա ժամը 2.30-ին Երևանի պարեկները Արցախի փողոցում, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, իր կողմից շահագործվող «Մերսեդեսով» հանդերձ, ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Ագարակի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 5,26 գրամ դեղնականաչավուն զանգված: Երիտասարդը հայտնել է, որ այն մարիխուանա է՝ իր օգտագործման համար: Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը և երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս