Յոկոհամայի իշխանությունները բնակիչներին սխալմամբ իրազեկել են հյուսիսկորեական հրթիռի արձակման մասին
                                    NHK հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ճապոնիայի խոշորագույն մեգապոլիսներից մեկի՝ Յոկոհամայի վարչակազմը Twitter-ի իր միկոբլոգում սխալմամբ տեղեկատվություն է տարածել ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակման մասին:
Դա տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11.00-ին, երբ քաղաքային իշխանությունների Twitter-յան էջում հայտնվել է հետևյալ հաղորդագրությունը. «Կա տեղեկատվություն, որ ԿԺԴՀ-ն հրթիռ է արձակել»: Սակայն 20 րոպե անց Յոկոհամայի վարչակազմը պաշտոնական հերքում է հրապարակել և ներողություն է խնդրել քաղաքի բնակիչներից՝ նրանց ապատեղեկատվություն հայտնելու համար:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ հաղորդագրության տեքստը պատրաստվել է հրթիռի իրական արձակման դեպքում և սխալմամբ է հայտնվել էջում: ԿԺԴՀ-ի կողմից «Մուսուդան» տիպի հրթիռի արձակման մասին ենթադրություններն ի հայտ եկան ապրիլի սկզբին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    