Բաղրամյան պողոտա բերվեց Հատուկ նշանակության դիմակավորված ջոկատը (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ դեպի Բաղրամյան պողոտա շարժված հանրահավաքի մասնակիցների և նրանց դիմավորած ոստիկանականների միջև տեղի ունեցան բախումներ:

Ավելի ուշ դեպքի վայր եկավ նաև ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ում հետ բանակցում էր «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Հենց այդ պահին Բաղրամյան պողոտա բերվեց նաև Հատուկ նշանակության զորքերի («սպեցնազ») դիմակավորված ջոկատը, որին բազմությունը դիմավորեց բուռն սուլոցներով:

 

Տեսանյութեր

Լրահոս