Մահացել է դաշնակահարուհի Մարիա Տերտերյանը
Մահացել է «Ավետ Տերտերյան» մշակութային հիմնադրամի ղեկավար, դաշնակահարուհի Մարիա Տերտերյանը: Նշենք, որ Մարիա Տերտերյանը կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի թոռնուհին է:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ մահվան պատճառը վիրուսային մենինգիտն է։ Նա վերջին 3 շաբաթում եղել է Էկվադորի հիվանդանոցներից մեկում` կոմայի մեջ։
Նա բնակվում էր Էկվադորում։ Վերջին անգամ Մարիան Հայաստան էր այցելել այս տարվա մայիսին։
168.am-ը ցավակցում է Մարիա Տերտերյանի հարազատներին, ընկերներին և երկրպագուներին։