Մեխիկոյում ապամոնտաժված Հեյդար Ալիևի հուշարձանը տրվելու է Ադրբեջանի դեսպանատանը

Մեքսիկական Milenio հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այս տարվա հունվարի վերջին Մեխիկոյում ապամոնտաժված Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանը տեղափոխելու են Ադրբեջանի դեսպանատուն: Այս մասին հայտարարել են Մեխիկոյի քաղաքային իշխանությունները:

Հիշեցնենք, որ Հեյդար Ալիևի հուշարձանը նախորդ ամառ է կանգնեցվել Մեխիկոյի կենտրոնական զբոսայգում, որի վերանորոգման աշխատանքների վրա ադրբեջանական կողմը ծախսել է մոտ 5 միլիոն դոլար: Սակայն Հեյդար Ալիևի հուշարձանի տեղակայումը հարուցել էր տեղի իրավապաշտպանների բողոքը:

Տեսանյութեր

Լրահոս