Մեխիկոյի կենտրոնից ապամոնտաժվել է Հեյդար Ալիևի հուշարձանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս գիշեր Մեխիկոյի կենտրոնում գտնվող զբոսայգիներից մեկից ապամոնտաժվել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանը: Այն տեղափոխվել է քաղաքի մեկ այլ վայր:

Հուշարձանի ապամոնտաժմանը և հարթակի վրա փոխադրելու գործընթացը հսկել է նվազագույնը 200 ոստիկան: Ժամանակավորապես փակվել են հարակից փողոցները: Դեռ պաշտոնական տեղեկատավություն չկա, թե ուր են տեղափոխել Հեյդար Ալիևի հուշարձանը:

Հիշեցնենք, որ Հեյդար Ալիևի հուշարձանը նախորդ ամառ կանգնեցվել է Մեխիկոյի կենտրոնական զբոսայգում, որի վերանորոգման աշխատանքների վրա ադրբեջանական կողմը ծախսել է մոտ 5 միլիոն դոլար: Սակայն Հեյդար Ալիևի հուշարձանի տեղակայումը հարուցել էր տեղի իրավապաշտպանների բողոքը:

Ոչ վաղ անցյալում այդ քննադատությանը միացել էր նաև կառավարության ներկայացուցիչը՝ հայտարարելով, որ բռնապետի հուշարձանը պատիվ չի բերում Մեխիկոյին: 2012 թվականի նոյեմբեի վերջին փորձագիտական հանձնաժողովը քաղաքային իշխանություննեին խորհուրդ էր տվել Հեյդար Ալիևի հուշարձանը Մեխիկոյի կենտրոնական զբոսայգուց տեղափոխել մեկ այլ տեղ, քանի որ Հեյդար Ալիևը չպետք է գտնվի Մահաթմա Գանդիի, Աբրահամ Լինքոլնի և Մեքսիկայի ազգային հերոսների կողքին:

Սակայն Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանատունը դեմ է հանդես եկել Հեյդար Ալիևի հուշարձանի ապամոնտաժման փորձերին: Դեսպանատունը հայտարարել է, որ Հեյդար Ալիևի հուշարձանն այդ զբոսայգում տեղակայվել է տեղական իշխանությունների ու ադրբեջանական դեսպանատան միջև կնքված համաձայնագրով, որը պետք է պահպանել:

Դեսպանատունը սպառնացել է, որ եթե ապամոնտաժվի Ալիևի հուշարձանը, ապա դա կհանգեցնի Ադրբեջանի ու Մեքսիկայի փոխհարաբերությունների կտրուկ վատթարացմանը, այդ թվում նաև ներդրումների կատարման դադարեցմանը և ադրբեջանական դեսպանատան փակմանը:

Մեքսիկական կողմը տուրք չտվեց այդ սպառնալիքներին և մոտ 10 օ առաջ Մեքսիկայի դաշնային վարչական դատարանը մերժեց Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանատան ներկայացրած բողոքը, որում ադրբեջանական կողմը փորձում էր հասնել Մեխիկոյում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի ապամոնտաժման արգելքին:

Տեսանյութեր

Լրահոս